Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ.

Համացանց

«Նախկին իշխանություններն աչք փակեցին մետաստազների տարածման վրա». Նաիրի Հոխիկյան

00:30, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2024 թ.
«Նախկին իշխանություններն աչք փակեցին մետաստազների տարածման վրա». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղցկեղի մասին գիտե՞ք։ Առանձին մետաստազներ թաքուն տարածվում են մարդու ամբողջ օրգանիզմում` սկզբում ամենևին ցույց չտալով իրենց վտանգը։ Մարդը հանգիստ ապրում է` չգիտակցելով, որ իր մեջ թշնամին է բույն դրել ու քայքայում է ամբողջովին։ Ու երբ մետաստազները հասնում են որոշակի հաջողության, միանգամից գլուխ են բարձրացնում և մարդուն կանգնեցնում փաստի առաջ։ Ավելի ճիշտ` մահվան առաջ։ Ուշ շրջանում հայտնաբերված քաղցկեղով հիվանդ մարդը երկար չի ապրում` մի քանի ամսից մինչև լավագույն դեպքում մի քանի տարի։
     Քաղցկեղը հնարավոր է հաղթահարել, եթե մարդը հետևողական լինի իր առողջության նկատմամբ և պարբերաբար ստուգումներ անցնի, բժիշկները ասում են` օնկո մարկեր հանձնի` քաղցկեղածին բջիջների գոյությունը հայտնաբերելու և ոչնչացնելու համար։
     Նույնը պետության դեպքում է։
     Նախկին իշխանությունների օրոք մեր երկրում աստիճանաբար տարածվեցին ու մետաստազների նման բոլոր ոլորտներում տեղավորվեցին Սորոսից սնվող տականքները, որոնք կանանց իրավունքների, ԼԳԲՏ-ների, սոցիալական հավասարության և այլ անունների տակ թաքուն քանդեցին երկրի ամբողջ համակարգը, ժողովրդին մտածողությունը փոխեցին, գնեցին պետական պաշտոնյաներին, շատերին մղեցին հանցանքների ու դրանցով շանտաժ արեցին, քանդեցին բանակի ավանդույթները, քանդեցին ընտանիքի հայկական արժեքները։
     Հենց դա մեր երկրի քաղցկեղն է։
     Ու կարևոր պահին, երբ զգացին, որ կոնկրետ հաջողություն ունեն, գլուխ բարձրացրին ու ծնկի բերեցին երկիրը, հանձնեցին Արցախը և շարունակում են սպանել ամեն ինչ։
     Նախկին իշխանությունները աչք փակեցին մետաստազների տարածման վրա, և հիմա ուշ է օնկո մարկեր հանձնելու առումով։ Հիմա նախ պետք է քիմիաթերապիա և ապա վիրահատական կոշտ միջամտություն։
     Բոլոր դեպքերում այսպես եթե շարունակվի, Նիկոլի ու մյուսների բերած քաղցկեղը կսպանի մեր երկիրը։ Ուրեմն մեկ տարբերակ կա` կոշտ վիրահատություն»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
2144 | 1
Facebook