Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. ««Հրե» ծիածաններ», որոնք նաև կոչվում են հորիզոնաշրջանաձև ծիածաններ, հազվադեպ մթնոլորտային երևույթներ են, տեղի են ունենում, երբ Արեգակը հորիզոնից բարձր է 58 աստիճան, երկնքում փետրավոր ամպեր են, իսկ ամպերում սառցի բյուրեղները դասավորված են հորիզոնական: Հակառակ իրենց անունի, «հրե ծիածանները» կրակի հետ կապ չունեն, անունը գալիս է վառ գույներից և կրակոտ արտաքինից»։