Ֆիլիպինների հյուսիսում մոլեգնող փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 81-ի, հայտնում է GMA News-ը։
Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտն էլ տեղեկացնում է, որ 66 մարդ վիրավոր է, 34-ը համարվում է անհետ կորած։ Տարհանվել է մի քանի հարյուր հազար մարդ։ Կրթօջախներն ու պետական գրասենյակները դադարեցրել են իրենց աշխատանքը։