Ամոթալի և անբարոյական է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ընտրությունները կեղծելու նպատակով, այսպես է արձագանքել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Մառնեուլիի 69-րդ տեղամասում տեղի ունեցած միջադեպին, գրում է aliq.ge-ն։
Նշվում է, որ Վրաստանի Մառնեուլի քաղաքի սակրեբուլոյի «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռովշան Իսկենդերովը 69-րդ ընտրատարածքում գտնվող քվեատուփի մեջ մի քանի քվեաթերթիկ է լցրել։
Այս փաստն տեսագրել է «Իմ ձայնը» դիտորդական առաքելության դիտորդը, որից հետո ֆիզիկական բռնության է ենթարկվել և վռնդվել ընտրատեղամասից: Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է: