Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իջևան քաղաքում գործող բազում սուպերմարկետների աշխատողները անվանաքարտեր(բեյջ) չունեն, «Ֆրեշ» սուպերմարկետի աշխատողները խանութի անվանումով ասեղնագործված շապիկներ են կրում։ Հոկտեմբերի 25-ին այդ սուպերմարկետի վաճառողուհին լրագրողիս ասաց, որ իրենց խանութում լուսանկարելն արգելված է, հարցրի, թե ո՞ր օրենքով է արգելված։ Այդ հարցին պատասխանելու համար վաճառողուհին գնաց մենեջերի հետևից, երկար բացակայելուց հետո վաճառողուհին եկավ և ասաց, որ մենեջերը տեղում չէ։ Նիկոլ Փաշինյանի հայրենի Իջևանում ՀՀ օրենքները չեն գործում»։