«Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանի, Խուզեստանի և Իլամի ռազմական կենտրոններին»․ Իրանի հակաօդային պաշտպանության ուժեր
11:12, շաբաթ, 26 հոկտեմբերի, 2024 թ.
Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանի, Խուզեստանի և Իլամ նահանգների մի շարք ռազմական կենտրոններին, փոխանցում են իրանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հարձակումը հաջողությամբ կասեցվել և հետ է մղվել․ որոշ վայրերում սահմանափակ վնաս է հասցվել: