Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 նոյեմբերի, 2024 թ.

Համացանց

«Որն էր Աննա Հակոբյանի նպատակը». Բորիս Մուրազի

00:30, շաբաթ, 26 հոկտեմբերի, 2024 թ.
«Որն էր Աննա Հակոբյանի նպատակը». Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազին թելեգրամյան իր ալիքում գրել է․ «Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը վերջին մի քանի շաբաթների ընթացքում ակտիվորեն հանդիպումներ է անցկացնում: «Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական եւ մեդիա հարթակներով կարծիք ձեւավորող եւ տարածող անձանց հետ այսօր քննարկում էինք հետեւյալ հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային- հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը։ Այսինքն՝ անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայիկ»,-հանդիպումների մասին գրել է Աննա Հակոբյանը։

Առաջին հայացքից և միամիտ լինելու պարագայում կարելի է կարծել, թե իսկապես Աննա Հակոբյանը մտահոգ է հանրության կրթական մակարդակով, բայց ուսումնասիրելով հանդիպման տեսանյութերն ու լուսանկարները հասկանում ենք, որ Փաշինյանի կնոջ առաջնահերթությունը ամենևին էլ հանրությանը կրթելը չէ։ Աննա Հակոբյանի հավաքներին գլխավորապես մասնակցում էին իշխանության համացանցային ամենակեղտոտ քարոզչական գործիքները։ Նրանք մարդիկ են, որ հրապարակային սեռական բնույթի կեղտոտ հայհոյանքներով են խոսում Փաշինյանի ընդդիմախոսների ու նրանց ընտանիքի անդմաների մասին, տարածում են ամենակեղտոտ ստերը։ Այս մարդիկ ոչ միայն կրթության հետ կապ չունեն, այլև իշխանությունների կողմից բուծվել են, որպես իրենց հենարան հանդիսացող անկիրթ զանգվածի մանիպուլյատորներ։ Կրթել հանրությանը` նշանակում է «սպանել» այս մեդիագործիքներին, քանի որ մինիմալ կրթական մակարդակ ունեցող մարդը չի կարող լսել նրանց։

Որպեսզի հանրության համար պարզ լինի, թե Աննա Հակոբյանը ում հետ էր քննարկում հանրությանը կրթելու հարցը, բերենք մեկ անուն՝ հանդիպմանը մասնակցում էր հանրությանը իր պոռնո լուսանկարներով և տեսանյութով հայտնի Ռոման Բաղդասարյանը։ Մարդ ով հայտարարում էր, թե հայ զինվորները կռվելու փոխարեն թալանով են զբաղվել, մարդ ով հերքում է Հայոց ցեղասպանության հանգամանքը և արդարացի է համարում Ադրբեջանի հակահայ ու ցեղասպան քաղաքականությունը։ Այս մեկ անունով կարծում ենք ամեն բան ասված է։

Ըստ էության Աննա Հակոբյանի նպատակը հանրության կրթական մակարդակը բարձրացնելը չէ, այլ առանց այն էլ գրագիտության խնդիր ունեցող հասարակությանը ցույց տալ, որ իր շարքերից ամենակեղտոտ քարոզչությունն իրականացնողները ընդօրինակելի մարդիկ են»։

Աղբյուրը` Բորիս Մուրազի
4351 | 0
Facebook