Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

«Վլադիմիր Պուտինին երաշխիքներ են պետք պատերազմին վերջ տալու համար». Ալեքսանդր Լուկաշենկո

22:24, չորեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2024 թ.
«Վլադիմիր Պուտինին երաշխիքներ են պետք պատերազմին վերջ տալու համար». Ալեքսանդր Լուկաշենկո

«Պուտինը երբեք չի օգտագործի այն զենքերը, որոնք ներկայում տեղակայված են Բելառուսի տարածքում՝ առանց Բելառուսի նախագահի համաձայնության։ Դուք պետք է հստակ հասկանաք և ներկայացնեք դա»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Միաժամանակ, Բելառուսը, եթե խոսքը գնար մեր երկիրը պաշտպանելու համար, միջուկային զենք օգտագործելու մասին, այս հարցում կխորհրդակցեինք Ռուսաստանի հետ։ «Նա մեր դաշնակիցն է։ Ամբողջ Արևմուտքը խորհրդակցում է ամերիկացիների հետ»,- նշել է պետության ղեկավարը։

Բելառուսի նախագահն ընդգծել է, որ միջուկային զենքը «սարսափ պատմություն չէ, այլ հզոր զսպող միջոց», և անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի օգտագործել այն։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «երաշխիքներ են պետք, որ զինադադարի հաստատումից հետո Արևմուտքը զինամթերք չի բերի Ուկրաինա և չի վերազինի Ուկրաինայի զինված ուժերը»։

«Մեզ պետք են երաշխիքներ Ռուսաստանի համար, որպեսզի զինադադար հաստատելով՝ չսկսեք զինամթերք տեղափոխել Ուկրաինա և վերազինել Ուկրաինայի զինված ուժերը։ Սա չպետք է տեղի ունենա: Պուտինը վախենում է դրանից»,- ասել է Լուկաշենկոն։

3255 | 0
Facebook