ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Իսրայել, որտեղ ծրագրում է քննարկել Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
Սպասվում են բանակցություններ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և այլ պաշտոնյաների հետ։ Նպատակն է՝ վերսկսել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները: