Հայտնի են դարձել Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի վնասվածքի մանրամասները։ Քաղաքական գործիչը գլխի հարված է ստացել իր նստավայրում, այդ պատճառով ստիպված է եղել չեղարկել իր այցը Կազանում կայանալիք` BRICS-ի գագաթնաժողովին։
Գագաթնաժողովը կսկսվի հոկտեմբերի 22-ին, և Բրազիլիայի ղեկավարը նախատեսում էր թռչել այնտեղ այսօր երեկոյան։
Սակայն 78-ամյա նախագահն ընկել է և վնասվածք է ստացել գլխի հետևի մասում, հայտնել են նրա վարչակազմից։ Չնայած նրան, որ հոսպիտալացում չի պահանջվել, բժիշկներն արգելել են նրան օդային ուղով ճանապարհորդել։ Չնայած դրան, Լուլա դա Սիլվան գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։