ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Գերագույն ռադայում ներկայացրած «հաղթանակի ծրագրին»:
«Արդեն մի քանի շաբաթ է՝ խոսվում է ինչ-որ «խաղաղության ծրագրի» մասին, բայց, ամենայն հավանականությամբ, դա ամերիկացիների նույն ծրագիրն է՝ կռվել մեզ հետ մինչև վերջին ուկրաինացին, որը Զելենսկին քողարկված անվանում է «խաղաղության ծրագիր»»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը: