Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Գերագույն ռադայում, խոսել է իր «հաղթանակի ծրագրի» մասին: Ծրագիրը բաղկացած է հինգ կետից և երեք գաղտնի հավելվածներից։ Ծրագրի առաջին կետով առաջարկվում է Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ:
Երկրորդ կետը վերաբերում է պաշտպանությանը, այն է՝ Ռուսաստանի տարածքում գործողությունների շարունակություն, այդ տարածքում հեռահար հարվածների սահմանափակումների վերացում: Երրորդ կետը ՌԴ-ի ռազմավարական զսպումն է. այն ենթադրում է հզոր ռազմավարական ոչ միջուկային զենքի տեղակայում Ուկրաինայում: Չորրորդ կետը վերաբերում է Ուկրաինայի տնտեսական ներուժի զարգացմանն ու պատժամիջոցների ուժեղացմանը: Հինգերորդ կետը նախատեսված է հետպատերազմյան ժամանակաշրջանի համար: Ըստ Զելենսկու՝ «Ռուսաստանը պետք է ընդմիշտ կորցնի վերահսկողությունը Ուկրաինայի նկատմամբ և նույնիսկ կորցնի նման վերահսկողության ցանկությունը»: