Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը կուսակցության ժողովի ընթացքում անդարադարձել է մի շարք հարցերի։ Օզելը շնորհավորել է Դարոն Աճեմօղլուին՝ տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակ ստանալու համար և նաև հավելել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս զանգահարել է նրան, գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Օզելն անդրադարձել է, մասնավորապես, մահացու ելքով դժբախտ պատահարներին։ Ըստ ընդդմիադիր կուսակցապետի՝ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կառավարության կողմից նախազգուշական միջոցներ չձեռնարկվելու հետևանքով, ցավոք, Թուրքիան աշխարհում առաջին երկիրն է մահացու ելքով դժբախտ պատահարների։