Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիլիան Մբապեն հետաքննվում է սեռական ոտնձգության «հիմնավոր կասկածով»

17:54, երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.
Կիլիան Մբապեն հետաքննվում է սեռական ոտնձգության «հիմնավոր կասկածով»

Ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն հետաքննվում է սեռական ոտնձգության «հիմնավոր կասկածով»։ Դատախազությունն արդեն սկսել է հետաքննությունը, հայտնում է Expressen-ը։

Անցյալ շաբաթ Կիլիան Մբապեն անակնկալ այց է կատարել Շվեդիայի մայրաքաղաք, Ստոկհոլմի կենտրոնում նրան նկատել են երեկույթի ժամանակ, որը ձգվել է հինգշաթի երեկոյից մինչև ուրբաթ առավոտ: Մադրիդի «Ռեալի» 25-ամյա հարձակվողը ընթրել է Ստոկհոլմի բարձրակարգ Էստերմալմ թաղամասի Chez Jolie ռեստորանում, նախքան մոտակա գիշերային ակումբ գնալը, որը կոչվում է V:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ենթադրյալ սեռական ոտնձգությունը տեղի է ունեցել հինգշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, հայտնում է աղբյուրը։ Ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել երկու օր անց։ Ոստիկանության խոսնակ Դանիել Վիկդալի խոսքով՝ այժմ դատախազը քննում է գործը։

Շվեդական Aftonbladet թերթը, որն առաջին անգամ հայտնել է բռնաբարության մեղադրանքների մասին, ասում է, որ սեռական ոտնձգությունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել այն հյուրանոցում, որտեղ գտնվում էր Մբապեն:

4704 | 0
Facebook