ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ «ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, ըստ ամենայնի, նոր պաշտոն կստանա։ Նա նոյեմբեր ամսին կդառնա «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։ Այս մասին հայտնում է «Մեդիահաբ»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Ընկերության տնօրենի հաստիքի համար առաջին մրցույթը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին, մրցույթին դիմել է 6 հոգի, սակայն նրանցից և ոչ ոք չի ընտրվել։
Լրատվականի տեղեկություններով՝ մրցույթի հաջորդ փուլը տեղի է ունենալու նոյեմբերին, որին դիմելու է նաև Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը։ Նշենք, որ այդ պատճառով մրցույթին դիմել ցանկացողներին ներքին կարգով արդեն իսկ զգուշացրել են, որ կա հստակ թեկնածու, որի ընտրվելու հավանականությունը մոտ է 100%-ին, հետևապես՝ «ժամանակ մի ծախսեք»։ Ուստի շատ հնարավոր է, որ մրցույթին դիմած միակ թեկնածուն լինի հենց ՔՊ-ական պատգամավորի կինը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: