Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ուժային, իրավապահ համակարգի ղեկավարներն այստեղ են, ՔՊ պատգամավորները որտե՞ղ են». Ագնեսա Խամոյան

11:54, երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.
«Ուժային, իրավապահ համակարգի ղեկավարներն այստեղ են, ՔՊ պատգամավորները որտե՞ղ են». Ագնեսա Խամոյան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով:

«Ինչո՞ւ է դահլիճը կիսադատարկ»,- դիմելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը,- ուժային բլոկի ներկայացուցիչներն այստեղ են, ԱԱԾ պետն է այստեղ, Քննչականի ղեկավարը, ՆԳ նախարարը, Գլխավոր դատախազը, Ոստիկանության ներկայացուցիչները, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները որտե՞ղ են: Դուք ասացիք, որ հրավերներ են ուղարկվել ՀԿ սեկտորի ներկայացուցիչներին, բայց այստեղ մեկ ներկայացուցիչ կարծես կա: Ո՞ւմ է ուղարկվել հրավեր և ովքե՞ր չեն ընդունել: Ես ձեր փոխարեն վիրավորվում եմ»:
     Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Բացականեր կան ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմում. հարց է՝ ո՞ւր են մեր պատգամավորները, բոլորը պատշաճ տեղեկացված են, քաղհասարակությունն էլ, երևի ուշ են արթնացել կմոտենան, փիլիսոփայորեն մոտեցեք»:

«Ուժային, իրավապահ համակարգերի ղեկավարներն այստեղ են, ՔՊ պատգամավորները որտե՞ղ են». Ագնեսա Խամոյան
1128 | 0
Facebook