Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ձեր փոխարեն Աղազարյան Հովիկն էլ լիներ, 2,5 մլրդ-ով էդ ասֆալտապատումը կաներ»․ Մանուկ Սուքիասյան

12:12, երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2024 թ.
«Ձեր փոխարեն Աղազարյան Հովիկն էլ լիներ, 2,5 մլրդ-ով էդ ասֆալտապատումը կաներ»․ Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն իր ելութում անդրադարձավ քաղաքապետարանի կառավարման խնդիրներին․ «Ասում եք՝ այնքան ասֆալտապատում ենք արել, որ սովետական ժամանակներից չի արվել։ Ձեր փոխարեն, չասեմ ախուրյանցի Անոն, բայց Աղազարյան Հովիկն էլ ստեղ նստած լիներ, կառավարության տված 2,5 մլրդ դրամով էդ ասֆալտապատումը կաներ։ Կամ 125 մլրդ բյուջեի պարագայում, ինչո՞ւ 2,5 մլրդ չկա ասֆալտապատման համար, որ պետք է կառավարությունը տա, մենք էլ ուրախանանք։
     2023-24թթ․ Երևանի շինհրապարակներում տեղի են ունեցել 56 դժբախտ պատահարներ, որոնցից 22-ը՝ մահվան ելքով, ո՞վ է դրա պատասխանը տալու։ Ձեր կառավարած քաղաքում 71 մլն տալիս եք ֆիլհարմոնիկ նվագախմբերին, 42 մլն՝ նորաձևությանը, 70 մլն՝ երգերի արդիականացմանը, բա որտեղի՞ց բավականացնի մնացյալ կարիքների համար»,-ասաց Սուքիասյանը։

«Ձեր փոխարեն Աղազարյան Հովիկն էլ լիներ, 2,5 մլրդ-ով էդ ասֆալտապատումը կաներ»․ Մանուկ Սուքիասյան
1160 | 0
Facebook