«Ցանկալի է, որպեսզի պատվավոր քաղաքացիները լինեն նաև մտահոգ քաղաքացիներ»,- ավագանու նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։ «Իրենք կարող են անվճար տրանսպորտից օգտվել, սակայն պետք է գիտակցեն, որ իրենց կողքի վճարովի երթևեկող քաղաքացին հունվարի 1-ից 300 դրամ պետք է վճարի, հարցնի՝ ինչպե՞ս է այդ գինը գոյանում. կուզենամ պատվավոր քաղաքացիները մասնակցեն քաղաքի կառավարմանն ու իրենց հեղինակավոր խոսքն ասեն»,- նշեց Մանուկյանը։