Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չեմ հասկանում այն կոմֆորտը, որը ստեղծել ենք Սուրեն Պապիկյանի և ԳՇ պետի համար»․ Սուրեն Սուրենյանց

11:48, երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ.
«Չեմ հասկանում այն կոմֆորտը, որը ստեղծել ենք Սուրեն Պապիկյանի և ԳՇ պետի համար»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքական գործիչ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Ես էլ եմ ֆուբոլասեր ու, իհարկե, հասկանում եմ հասարակության այդ սեգմենտի դժգոհությունը և ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջը:

Բայց ոչ մի կերպ չեմ հասկանում այն կոմֆորտը, որը ստեղծել ենք Սուրեն Պապիկյանի և ԳՇ պետի համար: Ու դա այն պարագայում, երբ շաբաթը մեկ բանակում զոհ ունենք՝ էս զույգի ստեղծած բարդակի հետևանքով:

Ֆուտբոլում հաղթանակը հաճելի բան է, որը սնուցում է մեր արժանապատվությունը: Բայց մարզական պարտությունը ողբերգություն չէ, մարդկային մահերի ու ազգային անվտանգության խարխլման պատճառ չի դառնում:

Երբ մենք խիստ պատասխանատու են «անշառ» հարցերում, բայց կատարյալ безотчётный ենք պետական անվտանգությանը վերաբերող հարցերում, հետևությունները բավականին տխուր են»:

1801 | 0
Facebook