Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսքան անհայրենիք, այսքան անԱստված և այսքան տմա՞րդ»․ Վահագն Չախալյան

10:42, երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ.
«Այսքան անհայրենիք, այսքան անԱստված և այսքան տմա՞րդ»․ Վահագն Չախալյան

Քաղաքական գործիչ, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա նորմալ չէ, սա անգամ աննորմալ չէ…
     Սա ոչ էլ նիկոլի դեգրատացված ուղեղի և մարմնի մասին է։
     Սա Արցախի համար չվերջացած պատերազմի մասին է, Ուկրաինայի պատերազմի մասին է, Սիրիայի չվերջացող պատերազմի մասին է, Լիբանանի, Պաղեստինի ցեղասպանության և Հայաստանյան փառատոնների մասին է։
     Սահմանին ունեցած զոհի և թիկունքում կայծեր-կայֆերի մասին է…
     Լավ դուք խի՞ղճ չունեք, խիղճ չունեք, չունեք, լավ, վա՞խ էլ չունեք…
     Տո լավ, վախի հերն էլ անիծած, բաքվի բանտերում գտնվող գերիների ցավերի ձայնը և հառաչանքները լսելու չունե՞ք…
     Այսքան անհայրենիք, այսքան անԱստված և այսքան տմա՞րդ»։

2609 | 0
Facebook