Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ ՀՀ տարածքով». Ուրալօղլու

09:54, երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ.
«Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ ՀՀ տարածքով». Ուրալօղլու

«Չեմ բացառում, որ Ադրբեջանի արևելյան շրջաններից Նախիջևանի ուղղությամբ տրանսպորտային միջանցքն անցնի ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով»,- ադրբեջանալան լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

Նրա խոսքով, անկախ երթուղու վերջնական որոշումից, տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունները, այնուամենայնիվ, կստեղծվեն։ «Այսպես թե այնպես, մենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ միասին։ Որոշակի խնդիրներ կան, բայց դրանք կարող են լուծվել առաջիկայում։ Ժամանակի հարց է»,- ասել է թուրք նախարարը։

5708 | 0
Facebook