Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս տեմպերով Նիկոլն անվերջ է, իսկ դուք մեռնելու եք ադրբեջանական համակենտրոնացման ճամբարներում». Կարեն Վրթանեսյան

22:00, շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ.
«Այս տեմպերով Նիկոլն անվերջ է, իսկ դուք մեռնելու եք ադրբեջանական համակենտրոնացման ճամբարներում». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլական ռեժիմի ապօրինությունների, ազգադավության, բեսպրեդելի մասին օրական առնվազն 3–4 թեմա է բացվում դաշտում։ Ինչպես բացվում է, այդպես էլ մարում։
     Թեմաներ, որոնցից յուրաքանչյուրը մինչ 2018 թվականն ամիսներով ու տարիներով կմնար օրակարգային, կքննարկվեր այնքան, որ տաքսիստից մինչև պետական ծառայող բոլորը կիմանային այդ մասին ու կհավատային, ինչքան էլ անհեթեթ լիներ այդ թեման։
     Մեր օրերում ընդդիմադիր խոսող գլուխների զգալի մասը զբաղված է կա՛մ Նիկոլի խեղկատակությունները քննարկելով, կա՛մ իրար արյուն խմելով և առանց հոգնելու տարածելով այդ պառակտիչ, քայքայիչ, հոգնեցնող ու մարդկանց ապատիայի մեջ գցող խոսույթները։
     Տարրական բան է. օրակարգերի ու կոլեկտիվ հիշողության դաշտերում ամուր դիրքեր ունենալն է այն սկզբնական ու նվազագույն պայմանը, որը կարող է արդյունավետ պայքարի հիմք դնել։
     Այսօր ընդամենը 6–7 ընդդիմադիր պատգամավոր եմ դաշտում տեսնում ու 20-ից ոչ ավելի ակտիվ խոսողներ, որ ամեն օր, հետևողական ձևով օկուպացիոն ռեժիմի հանցագործություններից խոսում են ճիշտ շեշտադրումներով, այլ ոչ թե ծամծում են Նիկոլի ոտքերը, ծիծիկները, հեծանիվը, «ապիկարությունը», «փնթիությունը» և զբաղված չեն Նիկոլին իրար գրպանները գցելով։
     Այս տեմպերով Նիկոլն անվերջ է։ Առանց շատ լարվելու նա վարի կտա Հայաստանն ու կմեկնի Ֆլորիդա` «վաստակած» հանգիստը վայելելու։
     Իսկ դուք, լավագույն դեպքում, ռուսաստանյան գավառներում խանութպան եք դառնալու կամ եվրոպական 2-րդ կարգի պետություններում փախստական-նպաստառու։ Վատագույն դեպքում մեռնելու եք ադրբեջանական համակենտրոնացման ճամբարներում։
     (Շատերդ, վստահ եմ, չեք էլ լսել, որ Արցախի պաշարմանը զուգընթաց ադրբեջանցիները Աղդամում համակենտրոնացման ճամբար էին կառուցել մոտ 30 հազար հոգու հաշվարկով։ Մեծ հաշվով՝ Արցախում հասուն տարիքի տղամարդկանց մեծ մասի համար)։
     Աննկարագրելիորեն հոգնել եմ բոլոր ծակերից պզզացող ամբարտավանությունից, երեսպաշտությունից, հիվանդագին ամբիցիաներից, թույնից ու, կներեք ֆրանսերենիս համար, դալբայոբությունից»։

3131 | 0
Facebook