Գրոզնիում բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից զոհվածներն սպանվել են թռչող ցիստեռնի կողմից։
Ըստ Basa-ի՝ պայթյունի ալիքի հետևանքով շպրտված տցիստեռնը սպանել է 2 երեխայի և 2 մեծահասակի։ Հնարավոր է` նրանք մեկ ընտանիքի անդամներ են:
Կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ փորձում փախչել թռչող ցիստեռնից, որը, մեծ արագությամբ պտտվելով, սլանում է իրենց ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Չեչնիայի մայրաքաղաքում պայթել է գազալցակայան: