Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ»․ Վահագն Խաչատուրյան

16:36, շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ.
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ»․ Վահագն Խաչատուրյան

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու կողմերն էլ ունեն այն ընկալումը, որ երկրների հարաբերությունների համար նոր փուլ է հասունանում, որը ժամանակային առումով հեռու չէ։ Այս մասին ՀՀ նախագահն ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

«Ես այստեղ (խմբ-Աշխաբադում) հանդիպեցի Թուրքիայի ազգային ժողովի խոսնակի հետ (խմբ-Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշ): Տեղի ունեցավ շատ կարճ շփում, հնարավորությունն այդքան էր, նա էլ էր շտապում, քանի որ մեկ օրվա ընթացքում եկավ և գնաց, բայց նորից նույն խոսակցությունն էր․ խաղաղ ապրելու, սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին էր խոսքը»,-մանրամասնել է Հայաստանի նախագահը։

Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ երկու կողմերն էլ առիթը բաց չեն թողնում հանդիպումներ ունենալու, շփվելու ու կարգավորման շուրջ հարցերը քննարկելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

725 | 0
Facebook