Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ ելույթին․ «Հայաստանի վարչապետի հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու փորձ է։ Եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է, թե ինչ պարտավորություններ ունի Հայաստանը հաղորդակցությունների բացման հարցում և ինչ ձևով է կազմակերպվելու տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը»,- նշված է Հաջիզադե հայտարարության տեքստում։