«Պահանջում ենք քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ»․ Բագրատ Սրբազան
12:54, չորեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2024 թ.
«Մեր երկրորդ պահանջն է՝ քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի՝ ՀՀ Սահմանադրության անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավական»,- դատախազության դիմաց ընթացող ակցիայի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Հիշեցնենք, որ նրանք երկու քրգործ հարուցելու պահանջով են դիմում Գլխավոր դատախազություն։ Առաջին պահանջը Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելն էր՝ «ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար»։
«Պահանջում ենք քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ»․ Բագրատ Սրբազան