Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սա դիվանագիտական անսկզբունքայնության ամենացայտյուն օրինակն է։ Անհասկանալի, չմեկնաբանվող, չարդարացվող քայլեր։ Ինչպես ասում են՝ ո՛չ մարդավարի խռովել գիտեք, ո՛չ էլ մարդավարի բարիշել գիտեք։ Եթե դուք մի միջոցառման որոշել եք չմասնակցել, դա անում եք էնքան կոպիտ ու աղմկոտ սխալներով, որ սաղին թվում է, թե ահա, հարաբերությունների վերջն է։ Բայց հետո նման կոպիտ սխալները կրկնելով՝ վերադառնում եք։
Այս դիվանագիտական շպագատը հետևյալ բացատրությունն ունի․ եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման համար պետք լինի համագործակցել ՌԴ հետ, դա կանի առանց որևէ բան հաշվի առնելու։ Եթե պետք լինի թեքվել Բրյուսել, դա կանի մի պահ անգամ չմտածելով, էնտեղից կթեքվի Նյու Յորք, իրեն պետք եկած դեպքում՝ Անկարա ու Բաքու, ու հետո՝ էլի Մոսկվա։ Հլը մի հատ նայեք էկրանի ֆոտոներին, ո՞ւմ հետ կարող եք ասել, որ ստացվել է վստահելի հարաբերություն կառուցել վստահելի գործընկեր դառնալ։ Բոլորի անձրևանոցի տակ էլ կանգնել է, նայած թե իր իշխանությունը պահելու հրամայականը էդ պահին որն է եղել։ Ու որևէ մեկի հետ չունի վստահելի հարաբերություն։
Կարծում եմ՝ չկա նրա հետ բանակցության մտած որևէ մեկը, որ չի կռահել, որ Փաշինյանը ֆռացնող ու «քցող» է, իզմեր ու սկզբունք չունեցող մարդ։ Մենք՝ հայերս, գիտենք իր բնավորությունը, չէ՞ որ նա առաջինը մեզ է «քցել»։ Եթե սա լիներ իր անձնական հարցը, կասեինք՝ ջհանդամը, հասնում է իրեն էլ, իր հետ շփվողներին էլ։ Բայց էս ամենի արդյունքում տուժում է ժողովուրդը, պետությունը, մեր երկրի սահմանները, որոնք առանց այն էլ պաշտպանության ցածր մակարդակի վրա են։ Էս ավանտյուրան դուրս է գալու ժողովրդի քթից, ինչպես որ Արցախի հարցում ավանտյուրայից հետո պետությունից թողեց միայն զոհեր ու փախստականներ»։