Ինչպես հայտնել էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են անցկացնում Կրեմլում: Իր խոսքում Պուտինն անդրադարձել է առևտրաշրջանառության ծավալների աճին. «Նախորդ տարի այն կազմել է 7,4 մլրդ դոլար, այս տարվա 6 ամիսների ընթացքում հասել 8,3 մլրդ-ի: Եթե այս տեմպով առաջ գնանք, ապա այս տարի 14-16 մլրդ դոլարի կարող է հասնել, ինչը ռեկորդային ցուցանիշ է»,- հայտնել է Պուտինը։