Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Համով պատառները» պիտի արագ խլվեն»․ Զարուհի Մուրադյան

12:24, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.
««Համով պատառները» պիտի արագ խլվեն»․ Զարուհի Մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանի ֆեսյբուքյան գրառումը․ «Շատ երկար եմ մտածել, գրել այս խնդրի մասին, թե շատ ավելի կարևոր խնդիրներ կան այսօր մեր երկրում: Բայց դե գործը հասել է դատարան, դատախազություն, ԱԺ: Հայաստանի կառավարիչներից դեռ ոչ ոք չէր հանդգնել աչք դնել գրողների, նկարիչների, թատրոնի գործիչների, կույրերի, խուլ-համրերի ունեցվածքին: Սրանք հանդգնեցին: Կգրեմ մեր` նկարիչների մասին: Նկարչի տունը` այս շենքը Աբովյան փողոցի վրա կառուցվել է 1956 թվին հենց Հայաստանի նկարիչների միության համար, և այդ ժամանակից միշտ եղել է մեր «տունը»: Ցավոք, այն միշտ չէ լավ կառավարվել: 1998-2018թթ․, 20 տարի անընդմեջ Նկարիչների միության նախագահը եղել է Կարեն Աղամյանը, որը բազմաթիվ, մեղմ ասած, չարաշահումներ, ապօրինություններ և կեղծիքներ է կատարել՝ լինելով այդ պաշտոնին: Վաճառել է Բյուրականի հանգստյան տունը, նկարչի տան կտուրի վրա վաճառել տարածքներ, որոնք հիմա մեզ չեն պատկանում, մախինացիաների հետևանքով կորցրել ենք գեղարվեստի կոմբինատի հսկա շենքը, նոր ընտրված վարչությանը բաժին են հասել միլիոնների պարտքեր, կեղծ պայմանագրեր, ավերված Շորժայի ստեղծագործական տուն: 5 տարի ձգվում է քննությունը, միությունը չի կարողանում ետ ստանա գողացած գումարները, քննիչները փոխվում են մեկը մյուսի հետևից, Կարենը ծաղկում է, նույնիսկ նոր պաշտոններ ստանում: Զավեշտ է՞․ Համաձայն եմ:
     Առաջին բանը որ արեց նոր ղեկավարությունը, դա կանոնադրության փոփոխումն էր՝ համագումարի որոշումով: Այլևս ոչ մի նախագահ իր խմբով չի կարող վաճառել մեր գույքից ոչ մի բան, միայն համագումարի քվեարկությամբ: Բայց արի ու տես մեր ցուցասրահների շենքը, Շորժայի ու Ծաղկաձորի ստեղծագործական տները հանգիստ չեն տալիս քպ-ին: Եվ հիմա, փոխարենը պատժեն մեզ թալանողին, որը ազատ և անհոգ ապրում է, Սիսակ գաբրիելյանը և դատախազությունը, խոսելով 27000 ապօրինի սեփականաշնորհումներից, ուղղակի թիրախավորել են նկարիչներին, գրողներին, խուլ համրերին, կույրերին և հաջորդիվ կոմպոզիտորներին և ճարտարապետներին: Հոկտեմբերի 30-ին լինելու է դատ՝ գրավոր ընթացակարգով: Իրավաբանները կհասկանան, թե դա ինչ խայտառակ որոշում է: «Համով պատառները» պիտի արագ խլվեն: Իլհամի հետ միասին հարձակում է գնում կրթության, մշակույթի, ընդհանրապես հայ ինքնության վրա: Մենք ունենք փաստաբաններ: Բայց ավաղ, սա բացարձակ իրավական հարց չի, սա քաղաքական խայտառակ որոշում է և, ընդհանրապես, Հայաստանում հիմա ամեն ինչ քաղաքական է ու ամեն ինչ վատ է:
     Կներեք երկար գրելու համար»:

1975 | 0
Facebook