Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ.

Համացանց

«Հայաստան-Ադրբեջան մեղրամիսը վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության»․ Տիգրան Աբրահամյան

10:18, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.
«Հայաստան-Ադրբեջան մեղրամիսը վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին 2-3 շաբաթների ընթացքում, Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության:
     Հայաստանյան իշխանությունը հասկացնում է, որ իր զիջողականության ռեսուրսն անսպառ չէ և երկրի ներսում լուրջ իրարանցման վտանգ է պարունակում, սակայն Բաքվում շարունակում են պնդել, որ հաղթողի դիրքից հանդես գալն իրենց իրավունք է տալիս անընդհատ պահանջել և ստանալ:
     Այս իրավիճակը կողմերին հասցրել է հերթական փակուղուն, որից դուրս գալու հնարավորություններ կան, սակայն դա կա՛մ նոր զիջումներ է ենթադրելու Հայաստանի համար, կա՛մ կարող է բերել սահմանային լարվածության»:

1374 | 1
Facebook