Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ.

Համացանց

«Սրբազան պայքարը՝ «ուշացած կանգառում»»․ Սուրեն Սուրենյանց

09:06, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2024 թ.
«Սրբազան պայքարը՝ «ուշացած կանգառում»»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Երբեմն մեր շատ ընդդիմադիրներ պայքարի միջոցը շփոթում են նպատակի հետ:
     «Փողոցում մնալու» «նպատակը» Սրբազան պայքարին տարել էր ՍԴ:
     Սա «ուշացած կանգառ» է, որովհետև ՍԴ-ն օրեր առաջ է տխրահռչակ Կանոնակարգը համապատասխան ճանաչել Հայաստանի Սահմանադրությանը:
     Հիմա լուծումներն այլ տեղ են՝ խորհրդարանում, որտեղ ընդդիմության միակ «անկանխատեսելի» քայլը կարող է լինել մանդատներից հրաժարումը:
     Նման որոշում, ըստ ամենայնի, չկա ու, թերևս, դա է պատճառը, որ ընտրվել է «ուշացած կանգառ»-ի մարտավարությունը՝ որպես «փողոցային ակտիվության» ինդիկատոր»։

2662 | 0
Facebook