Ղազախստանում ավարտվել է ատոմակայանի կառուցման վերաբերյալ հանրապետական հանրաքվեի քվեարկությունը։
Քաղաքացիների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Ղազախստանում ատոմակայանի կառուցմանը։ Այս մասին են վկայում էքզիթ-փոլի տվյալները:
«Քվեարկությանը մասնակցած հարցված քաղաքացիների 69,8%-ը նշել է, որ կողմ է քվեարկել ատոմակայանի կառուցմանը։ Հարցման մասնակիցների 30,2%-ը պատասխանել է, որ իր անհամաձայնությունն է հայտնել»,- ասում է SOCIS-A ինստիտուտի վերլուծաբան Ալիբեկ Թաժիբաևը: