Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բագրատ Սրբազանը` Միքայել Սրբազանի մասին

18:36, կիրակի, 06 հոկտեմբերի, 2024 թ.
Բագրատ Սրբազանը` Միքայել Սրբազանի մասին

«Շատ մեր հարգանքով եմ վերաբերում Միքայել Սրբազանին, նա իմ ուսուցիչն է, մենթորն է, ես մեծ երախտիքով եմ վերաբերում նրան ու շարունակելու եմ վերաբերվել: Նրա գրահատականներին մեկնաբանություններ չեմ տա, բայց հորդորում եմ բոլորին` անկախ նրանից, կհամաձայնեն նրա հետ, չեն համաձայնի, խնդրում եմ` դադարեցրեք: Միքայել Սրբազանի հասցեին հնչած ցանկացած վիրավորանք, անարգանք ես ընդունում եմ` որպես ինձ ուղղված: Որքան էլ գաղափարապես, մարտավարական առումով տարբեր ընկալումներ ունենանք, չենք կարող նմանվել այն ոհմակին, որոնք այս ամբողջ ժամանակահատվածում անարգել, վիրավորել, զրպարտել են որևէ մի հոգևորականի: Մեր տերն ասում է` մի նմանվեք մաքսավորներին և փարիսեցիներին: Մեր ամբողջ պայքարի բովանդակությունը դա է եղել` ինչքան էլ լինեն տարբերություններ, անհնար է անցնել սահմանը անձնական վիրավորանքների: Այս թեման ինձ շատ զայրացրել ու վրդովեցրել»,- հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

Բագրատ Սրբազանը` Միքայել Սրբազանի մասին
3757 | 0
Facebook