ԱՄՆ-ի հարավ-արևելքում մոլեգնող «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է առնվազն 232-ի, հաղորդում է The New York Post-ը: Առանց էլեկտրականության է մնացել մոտ մեկ միլիոն մարդ։ Բացի այդ, տուժել են ջրամատակարարման և կապի համակարգերը, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքները: Անհետ կորածների ստույգ թիվը հայտնի չէ։