Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ.

Համացանց

«Ահա թե ինչ արժեքներ են փորձում մեզ վրա փաթաթել»․ Հենրիխ Դանիելյան

14:36, կիրակի, 06 հոկտեմբերի, 2024 թ.
«Ահա թե ինչ արժեքներ են փորձում մեզ վրա փաթաթել»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Ահա թե ինչ է կատարվում Երևանում։ Ահա թե ինչ արժեքներ և սովորույթներ են փորձում մեզ վրա փաթաթել, ահա թե ինչ են ցանկանում ներկայացնել մեզ որպես նորմա, որպես ժողովրդավարություն։ Ահա թե ինչու են նրանց որոշ «խոսափողներ» ասում, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Հանրապետականները պետք է հեռանան քաղաքական արենայից։ Ինչո՞ւ, կհարցնեք դուք։ Որովհետև նրանք կոտրեցին բոլոր պատերը, որոնք պահում էին Հայաստանի գմբեթը, բացի այս մեկից։ Ձեզ չի հաջողվի, Սերժ Սարգսյանը և հանրապետականները երբեք չեն հանձնվի, մենք պաշտպանելու ենք հայերի իրավունքները, մենք պաշտպանելու ենք մեր ժողովրդական արժեքները։ Եվ ինչպես բազմիցս ասել և գործով ցույց է տվել նախագահ Սարգսյանը, ես կրկնում եմ. «Մենք երբեք չենք լքի այն խրամատը, որը պաշտպանում են հայկական պետականությունը»»։

2578 | 1
Facebook