Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

Թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաները՝ ԴիջիԹեքի օրակարգում

13:36, կիրակի, 06 հոկտեմբերի, 2024 թ.
Թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաները՝ ԴիջիԹեքի օրակարգում

Հայաստանում հոկտեմբերի 4-6-ն արդեն 19-րդ անգամ անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսներից մեկը՝ «ԴիջիԹեք Էքսպո 2024»-ը: Այս տարի առաջին անգամ ԴիջիԹեքի շրջանակում տեղի է ունենում նաև DigiInvest համաժողովը, որի առանցքում թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաներն են: Ամերիաբանկը միացել է Դիջիթեքին՝ որպես ֆինթեք գործընկեր, և ներկայացնում է իր ներդրումային հարթակը՝ MyInvest-ը:

MyInvest-ի միջոցով հնարավոր է րոպեների ընթացքում օնլայն բացել բրոքերային հաշիվ և առանց բանկ այցելելու գործարքներ կատարել հայկական, ամերիկյան, եվրոպական և ասիական երկրների բորսաներում, ինչպես նաև արտաբորսայական շուկաներում։ Հարթակով հնարավոր է գնել բաժնետոմսեր, պարտատոմսեր, եվրապարտատոմսեր, ETF-ներ։

«Մենք միակն ենք, որ ստեղծել ենք հավելվածն ինքներս ու դա իրականում շատ մեծ հնարավորություն է տալիս, որովհետև հնարավորություն ենք ստանում անմիջապես հաճախորդից իրենց կարծիքը ստանալ ներդրումների, հավելվածի հետ կապված»,- ասում է Ամերիաբանկի բրոքերային ծառայությունների ղեկավար Արտուշ Ենգիբարյանը։

MyInvest հարթակը հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել և բացահայտել խնայողության այլընտրանքային տարբերակներ: Հարթակի միջոցով բաժնետոմսերով, պարտատոմսերով և այլ ֆինանսական գործիքներով գործարքների կնքումը հնարավորինս պարզեցված է: Հաշված րոպեների ընթացքում ներդրողը կարող է բաժնետոմսեր, պարտատոմսեր կամ ETF-ներ գնելու կամ վաճառելու պատվեր կատարել, ինչպես նաև հետևել գործարքի կատարման ամբողջ ընթացքին, և ցանկացած պահի տեսնել փոփոխությունները։

Արտուշ Ենգիբարյանն ընդգծում է, որ, Աներիաբանկը կարևորում է ներդրումներ կատարելու մշակույթի ձևավորումն ու ֆինանսական գրագիտության բարձրացումը: Բանկը փորձել է իր տաղավարում ապահովել ներդրումների մասին գիտելիքների ընդլայնման միջավայր` խորհրդատվություն փորձառու բրոքերների հետ, ինչպես նաև փորձություններ, որոնց հիմքում լավ ներդրողին բնորոշ հատկանիշներն են՝ հեռատես, խելացի, համբերատար, հավասարակշռված, ռիսկային ու հաջողակ:

Յուրաքանչյուր փորձություն բացահայտում և ամրապնդում է համապատասխան հատկանիշը, օրինակ` «Հեռատես» խաղը իրենից ենթադրում է մինի գոլֆ․ մասնակիցը փորձում է գնդակը գցել փոսիկի մեջ` օգտագործելով մականը, «Համարձակ»-ում մասնակիցը VR ակնոցով պետք է կարողանա վիրտուալ իրականության մեջ հասնել դեպի Կրակի նշանը` առանց վայր ընկնելու։ Ընդհանուր պետք է հաղթահարել նմանատիպ 6 խաղ-փորձություն:

Ամերիաբանկի տաղավարում էր նաև Բանկի բրենդի դեսպան Սոս Ջանիբեկյանը, որը ևս իր ուժերն էր փորձում փորձությունները հաղթահարելու մեջ․ «Հաղթահարում եմ, արդեն հասել եմ փազլով Ամերիաբանկի լոգոն հավաքելուն և ահա, հավաքեցի: Բոլորը անցել եմ, Ամենաբարդը VR-ն էր»։

Ամերիաբանկի տաղավարի բոլոր այցելուները փորձություններն անցնելուց հետո ստանում են բրոքերային հաշիվ անվճար բացելու և իրենց առաջին բաժնետոմսը նվեր ստանալու հնարավորություն։

Ցուցահանդեսի ընթացքում նաև անցկացվում են տարբեր ձևաչափերով պանելային քննարկումներ և տեխնոլոգիական զրույցներ։ Ամերիաբանկի Առևտրային գործառնությունների դեպարտամենտի Արտարժութային և բրոքերային գործառնությունների գծով համատնօրեն Դիանա Հակոբյանը մասնակցեց «Թվային ներդրումների ապագան. նոր գործիքներ և հնարավորություններ ՀՀ ֆինանսական շուկայում» խորագրով քննարկմանը, որի ընթացքում մասնակիցները, մասնավորապես, կարևորեցին ՀՀ ներդրումային շուկայի զարգացումը և ամենատարբեր ոլորտներից մասնագետների ներգրավվածությունը:

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով MyInvest հարթակին՝ Դիանա Հակոբյանը հարթակի հիմանական առավելություններից առանձնացրեց ոչ աշխատանքային ժամերին բրոքերային հաշիվը կառավարելու և դրանով գործարքներ իրականացնելու հնարավորությունը։

«Հարթակը գործում է շուրջ երկու տարի։ Այդ ընթացքում մեծ քանակի բարելավումներ և զարգացումներ են տեղի ունեցել։ Հարթակում տալիս ենք հասանելիություն դեպի 30-ից ավելի շուկաներ և 25․000-ից ավելի գործիքներ։ Այստեղ ցանկացած ներդրող իր ցանկացած նպատակների և ռիսկի ախորժակի համար կարող է գտնել գործիք՝ ինչպես ցածր ռիսկային գործիքներ, այնպես էլ ավելի բարձր ռիսկային գործիքներ»,- հավելեց բանախոսը:

Թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաները՝ ԴիջիԹեքի օրակարգում
Թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաները՝ ԴիջիԹեքի օրակարգում
Թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաները՝ ԴիջիԹեքի օրակարգում
Թվայնացման, ներդրումների ու ֆինանսական գրագիտության բարձրացման թեմաները՝ ԴիջիԹեքի օրակարգում

993 | 0
Facebook