Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը գրում է․ «2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Տիգրան Ավինյանը ստորագրել է արտերկրյա գործուղումների 41 որոշում՝ մասնակիցները եղել են … 95-ը՝ Ավինյանն ինքն ու այլ պաշտոնյաներ, Երևանի 3 դպրոցների տնօրեններ։ Ամենաշատը շրջագայել են Կանաչապատման պետ Բեգոյանն ու Տրանսպորտի վարչության պետ Հարությունյանը։ Վերջին երկուսը որքան շրջագայում են՝ այնքան իրենց ոլորտը վատ է աշխատում, կոռուպցիան ուղղակի աչք է ծակում։
Տարին դեռ չի ավարտվել»։