Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին

20:48, շաբաթ, 05 հոկտեմբերի, 2024 թ.
Ադրբեջանը պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին

Հայաստանը շահագրգռված չէ կայուն խաղաղությամբ և ձգտում է պահպանել այս իրավիճակը` որպես պահեստային տարբերակ՝ ապագայում Ադրբեջանի դեմ ագրեսիա սկսելու համար, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան ՀՀ ԱԳՆ խոսնակի` նախօրեին արված հայտարարությանը:

«Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հակասական հայտարարություններից, իրական քայլերով ցույց տա հարգանք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների նկատմամբ»,- ընդգծել է նա:
     Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը նշել էր, որ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։

3213 | 0
Facebook