«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի գրառումը․ «Հունվարի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի Ա գոտու համար նախատեսված ավտոկայանատեղի վճարի եկամտային հաշվեհամարին փոխանցվել է` շուրջ 1 միլիարդ 145 միլիոն 432 հազար ՀՀ դրամ գումար։
Քաղաքային իշխանությունը` կարմիր կետագծերի թանկացման որոշումը ընդունելիս նպատակ էր դրել բեռնաթափել Երևանը, ինչպես տեսնում ենք արդեն 10-րդ ամիսն է, սակայն քաղաքը չի բեռնաթափվել։ Բոլոր ոլորտների նման, այստեղ էլ են խաբել...»։