Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խեղկատակը և անսուրբը հենց էս տեսքն ունի»․ Աշոտ Անդրեասյան

21:00, ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2024 թ.
«Խեղկատակը և անսուրբը հենց էս տեսքն ունի»․ Աշոտ Անդրեասյան

ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով․ «Դավիթ Խաժակյան անունով մի երիտասարդ կա, ով էդմոն մարուքյանի թիմակիցն ա, ով էն թիմի հետ ա միշտ եղել, ովքեր միշտ եկեղեցու դեմ արշավներ են կազմակերպել, ովքեր դավաճան քպ-ականների հետ երկիր են վաճառել և ովքեր պատմության աղբանոցում իրենց ուրույն տեղն են ունենալու, որպես դավաճաններ և հող հանձնողներ։
     Հիշեցնեմ, որ Էդմոնը եղել է կոալիցիայի մեջ մի ուժի հետ, ով Կաթողիկոսի առաջ ճանապարհ էր փակում և փորձում էր խաչը վրայից պոկել, իսկ մենք եղել ենք միշտ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին և դիմադրել ենք նրա դեմ կազմակերպված ցանկացած նմանատիպ արշավի։
     Էս անձնավորությունը հիմա որոշել ա մեզ անհիմն մեղադրել և Աջապահյան Միքայելին պաշտպանել։
     Քո ու Էդմոնի ռեյտինգն էնքան ցածր ա, որ դու պաշտպանվում ես Աջապահյան Միքայելով և չես խոսում նրա մասին, որ քո և քո քաղաքական հոր ռեյտինգը հավասար է 0-ի, չէ՞ որ մենք քո քաղաքական հորը՝ Էդմոնին էլ ենք անդրադարձել և նրա «շահերի» կարկառուն պաշտպանը դու ես և ոչ մի տառ այդ մասին չես խոսում։
     Խեղկատակը և անսուրբը հենց էս տեսքն ունի։
     Խաժակյան դավիթ սա էլ քո ու էդմոնի ռեյտինգն է՝ 9 լայք, վստահ եմ նկարում պատկերվածներն էլ լայքել են»։

3284 | 2
Facebook