Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայկ Կոստանյանն արձագանքել է Անահիտ Մանասյանի որոշմանը

19:12, ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2024 թ.
Հայկ Կոստանյանն արձագանքել է Անահիտ Մանասյանի որոշմանը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր հրապարակված ծավալուն որոշման՝ ցանկանում եմ տեղեկացնել.
     Ըստ նախնական ուսումնասիրությունների ՄԻՊ-ի կողմից արված եզրահանգումներն ու արտահայտած դիրքորոշումները նման են նրան, որ պաշտպանի անհամաձայնությունն ավելի շատ գործող օրենքների և իրավակարգավորումների վերաբերում, քանի որ համայնքի կողմից ծանուցման գործընթացները, ժամկետների տրամադրումը, որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ անմիջապես քանդման գործողություններին ձեռնամուխ լինելն ամբողջությամբ համապատասխանել է օրենքներին և որևէ իրավանորմի խախտում տեղի չի ունեցել:
     Բացի այդ, վարչական ակտի ու վարչական մարմնի գործողությունների իրավաչափության գնահատական տվողը դատարաններն են: Այդ գործառույթը բացառապես վերապահված է վարչական դատարանին, ուստի՝ գտնում ենք, որ համայնքի կողմից իրականացված վարչարարությանը նման գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է:
     Որոշմանը առավել մանրամասն ծանոթանալուց հետո, անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ պարզաբանմամբ»։

Աղբյուրը` Հայկ Կոստանյան
1985 | 0
Facebook