Թեհրանը մտադիր չէ շարունակել հարվածներ հասցնել Թել Ավիվին, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, անպայման պատասխան կստանա, այս մասին Լիբանանում ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաքչին, նրա խոսքերը փոխանցում է Tasnim գործակալությունը։ «Հարձակման դեպքում մեր գործողությունները կլինեն առավել կոշտ ու ամբողջությամբ հաշվարկված»,- նշել է նախարարը։