«ԲԿՄԱ-Ուրարտու» հանդիպման ժամանակ խաղարկություն է տեղի ունեցել, որի ժամանակ տոմս է խաղարկվել։ Շահողը եղել է զինծառայող Արմեն Ստեփանյանը։
Ակումբը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «ԲԿՄԱ-Ուրարտու հանդիպման հաջողակ տոմսն այս անգամ Արմեն Ստեփանյանինն էր։ Antares Media Holding հրատարակչությունն ու ԴԱՐԱՆ-ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութն Արմենի համար պատրաստել էին Բուրհան Սյոնմեզի «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» գիրքը»։
Այս գրառումը զայրացրել է օգտատերերին, բազմաթիվ քննադատական մեկնաբանություններ են եղել, ինչի հետևանքով ակումբի էջից հեռացվել է գրառումը։
Հեռացված գրառման էկրանապատկերը