Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջերս սկսել եմ շատ վատ հասկանալ, թե ինչպիսի իրականության մեջ եմ հայտնվել։ Ափսոս, որ Կաֆկան 100 տարի առաջ է գրել իր «Դղյակը», թե չէ ես պետք է նման մի բան գրեի այսօր։
Վարչապետը հայտարարում է, որ տիրապետում է պետական դավաճանության մասին այնպիսի տվյալների, որի մասին իրավապահ մարմինները տեղյակ չեն։
Իրավապահ մարմինները քրեական գործ չեն բացում և վարչապետին չեն հրավիրում ցուցմունք տալու համար։
Արդյունքում, և՛ վարչապետի վրա է պետք հոդված դնել՝ պետական դավաճանության մասին իմանալու և դա իրավապահ համակարգին չհայտնելու, և՛ իրավապահ համակարգի պատասխանատուների վրա՝ վարչապետին ցուցմունք տալու համար ծանուցում չուղարկելու համար։
Եվ այսպես ապրում ենք»։