Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Անցած տարի Երևանի քաղաքապետարանի կողմից չոր ծառեր էին տնկվել, ու ես լայվով ցույց էի տվել, թե ինչպես է չոր ծառի կեղևը պոկվում չորությունից: Չոր ծառի կեղևը պոկելու համար Երևանի քաղաքապետարանը ոստիկանություն էր դիմել՝ իմ արարքը որակավորելով որպես վանդալիզմ
Հիմա տեսնում ե՞ք մեր երկրում ինչպիսի երկակի ստանդարտներ են գործում, երբ չոր ծառի կեղև պոկելու համար ոստիկանություն են դիմում, իսկ, երբ Վիտալի Բալասանյանը մոտ երեք տասնյակ ծառեր կտրեց, քոքահան արեց և վառեց, Երևանի քաղաքապետարանը վախից ծպտուն չհանեց, ոչ մի հայտարարություն չարեց այդ դեպքի վերաբերյալ...»։