Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանին դեռ չի՞ հրավիրել հարցաքննության՝ «սիրու՞մ ես հայրենիքդ, հզորացրու պետությունդ» հենց վարչապետական կարգախոսի ներքո:
Չէ՞ որ պետության կանխավարկածը պարտադիր է դարձնում վարչապետի հարցաքննությունը, երբ նա հայտարարում է, որ 44-օրյա պատերազմի «պայմանավորված սցենարի» վերաբերյալ ունի այնքան ինֆորմացիա, որ դրա կեսն անգամ չունի ամբողջ իրավապահ համակարգը միասին վերցրած:
Կրկնեմ, այդպիսի հայտարարության պարագայում պետության կանխավարկածը ենթադրում է, որ վարչապետ Փաշինյանն արդեն իսկ պետք է ստացած լիներ իրավապահ կառույցին ներկայանալու և ցուցմունք կամ վկայություն տալու ծանուցում»: