Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ կրկնեց` այս պայքարում կհաղթի նա, ով համառ է, աննահանջ է և հետևողական։ Եվ դարձյալ պետք է կրկնեմ՝ մի՛ մտածեք հնարավորի ու անհնարի մասին, մտածե՛ք ու գործե՛ք անհրաժեշտ ու ոչ անհրաժեշտ լինելու մասին։ Անհրաժեշտ է այս պայքարը, անհրաժեշտ է այս շարժումը, անհրաժեշտ է մեր երկրի ազատագրման համար, ու սա պետք է հասնի բոլորի մտքին: Այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Հիմա շարժվելու ենք Հանրային հեռուստաընկերություն, պահանջելու ենք ուղիղ եթեր ուղերձի համար»,- հանրահավաքի ավարտին ասաց նա:
«Սա լինելու է մեր առաջին պահանջը, իսկ հետո կհասկանանք` ինչ գործողություններ ենք կատարելու»,-հավելեց Բագրատ Սրբազանը: