Իրավապահները շարժման անդամներին հալածանքների են ենթարկել։ Այդ մասին հայտարարել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը հանրահավաքի ժամանակ:
«Երեկ գիշերվանից սկսած` իրավապահ կոչվածները տարբեր հալածանքների էին ենթարկում մեր շարժման երիտասարդներին, այսօր էլ փողոցից առանց պատճառի կալանել, տարել են այն մեքենան, որի վրա դրված էին մեր երաժշտության սարքերը»,- մանրամասնել է Սրբազանը։