«Արցախն ու Հայաստանը պետական դավաճանությամբ հանձնվել են թշնամուն». Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Սրբազան պայքար»-ի հանրահավաքի բեմից տարեթվերով, ամսաթվերով ու փաստերով ներկայացրեց այն իրադարձությունները, որոնք անվիճելի փաստեր են և տեղի են ունեցել մեր աչքի առաջ: Նրա խոսքը մեջբերում ենք ամբողջությամբ. «2018թ. ապրիլի 23 - Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: 2023 ապրիլի 23- Հակարի կամրջի վրա տեղադրվում է ադրբեջանական հսկիչ անցակետ` Արցախն առնելով շրջափակման մեջ: 2018 թ. մայիսի 8- Շուշիի ազատագրման օր, Արցախյան եռատոն. վարչապետ է ընտրվում Նիկոլ Փաշինյանը` զավթելով գործադիր իշխանությունը, այսինքն, իշխանության այն օղակը, որը պետք է իրականացնի կոնկրետ գործողություններ` Արցախը թշնամուն հանձնելու համար: Հաջորդն ի՞նչ է պետք զավթել` օրենսդիր և գործադիր իշխանությունները: 2018թ. սեպտեմբերի 23- արտահերթ ընտրություններով զավթվում է իշխանությունը Երևանում` նախապատրաստելու համար Ազգային ժողովում իշխանության զավթումը: Այդ ընտրությունների արդյունքը լսելուց Նյու Յորքից որոշեց, որ դեկտեմբերին պետք է լինի ԱԺ արտահերթ ընտրություն: 2018թ. դեկտեմբերի 9- Ազգային ժողովի արտահերթ ընտրությամբ «Իմ քայլը» խմբակցությունն 80%-ից ավելի ձայն է ունենում ԱԺ-ում, ԱԺ-ում չկա ոչ մի ընդդիմադիր խմբակցություն: Խորհրդարան անցած «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները մաս էին կազմում քաղաքական կոալիցիային, ԱԺ-ում իշխանությունը զավթված է: Ամբողջական ցիկլի համար մնացել էր Սահմանադրական դատարանը: 2019 հունիսի 18 - ՍԴ դատավոր է ընտրվում Նիկոլ Փաշինյանի անձնական փաստաբան Վահե Գրիգորյանը, որն այնտեղ գործուղվեց իշխանազավթումը կազմակերպելու և իրականացնելու համար: 2019թ. հոկտ. 11- ԱԺ-ում սկսվում է իրագործվել պաշտոնանկությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, որը հրաժարվել էր հրաժարական ներկայացնել: 2019 նոյեմբերի 9` ուշադրություն` պատերազմի կապիտուլյացիայի օրից մեկ տարի առաջ- ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ամուսնանում է Շուշիում և «Ֆեյսբուքում» լուսանկար հրապարակում` «Հարսանիքը լեռներում» օպերացիան սկսված է: Այն ավարտվել է 1 տարի հետո նույն օրը` Շուշին թշնամուն հանձնելուց հետո: 2020թ. -Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե են նախաձեռնում` ՍԴ-ում իշխանազավթում իրականացնելու համար: Քանի որ դատավորները մինչ այդ հարաժարվել էին կամովին հրաժարական ներկայացնել: Ընթացքում հասկանում են, որ չեն կարող անհրաժեշտ ձայներ հավաքել սահմանադրական հանրաքվեով, ընդհատում են այն և գրեթե նույն փոփոխությունները կատարում ԱԺ-ում` խախտելով ՀՀ Սահմանադրությունը, քանի որ ԱԺ-ն իրավունք չուներ փոփոխություններ կատարելու Սահմանադրության այն հոդվածներում, որոնք վերաբերում են դատական իշխանությանը: Այդ փոփոխություններից հետո 2020 թվականի հունիսի 22-ին ԱԺ-ն ընդունում է փոփոխությունները, որի հետևանքով ՍԴ նախագահի և ևս 3 դատավորի լիազորություններ ապօրինաբար դադարեցվում են: 2020 սեպտ. 15- ընտրվում են ՍԴ 3 նոր դատավորներ` Երվանդ Խունկարյան, Էդգար Շաթիրյան, Արթուր Վաղարշյան: ՍԴ-ում այլևս իշխանությունը զավթված է: 9 դատավորներից 5-ն իրենց տնօրինության տակ են: Արման Դիլանյանը, Վահե Գրիգորյանը, որոնք մինչ այդ էին այնտեղ, հիմա դրանցից մեկը ինքնահռչակվել է ՍԴ նախագահ, մեկը` փոխնախագահ, պլյուս` 3 դատավոր: 5 անհրաժեշտ ձայները` որոշում ընդունելու համար, արդեն ապահովված են: Դա եղել է 2020 թ. սեպտեմբերի 15-ին` պատերազմից մի քանի օր առաջ: Սեպտեմբերի 27- սկսվել է պատերազմը: Սկսել են պատերազմը, որը տարել են պարտության: 2020թ. հոկտ. 12- Արման Դիլանյանն ինքնահռչակվում է ՍԴ նախագահ: Դրանից 7 օր հետո` հոկտ. 19-ին առաջարկվում է դադարեցնել մարտական գործողությունները: Վերջին ԱԽ նիստը պատերազմի ժամանակ եղել է այդ օրը, Փաշինյանը հրաժարվել է այդ առաջարկից, որովհետև Շուշին դեռ հայկական էր: Նա հրաժարվեց գնալ հրադադարի, այլևս ոչ մի ԱԽ նիստ չեղավ 20 օր` մինչև նոյեմբերի 9-ը, մինչև պատերազմի ավարտը: 2021թ.- սկսում են բանակցություններ հետպատերազմյան շրջանում: Դեկտեմբերից հրաժարվում է Ռուսաստանի միջնորդությամբ որևէ բանակցությունից, դեկտեմբերի 14-ին առաջին հանդիպումն է լինում Բրյուսելում` Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև ձևաչափով: Մինչ այդ 2021-ի մարտին և սեպտեմբերին Ալիևը հայտարարել էր ՀՀ Սահմանադրությունը փոխելու և նոր Սահմանադրություն ընդունելու պահանջի մասին: Սեպտեմբերի 14-ին Ալիևի հետ հանդիպումից հետո 2021 թ դեկտ. 26-ին Նիկոլ Փաշինյանն այցելում է ՍԴ և խորհրդակցություն անցկացնում դատավորների հետ: Չեն մասնակցում միայն Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը: Նրանցից մեկի լիազորությունները դադարեցրին ժամկետից շուտ, մյուսը մնացել է այս դատարանի միակ նախկին դատավորը, որի դեմ ապօրինի քրեական վճիռ կայացրեցին: 2022թ.- շարունակվում են բանակցությունները Բրյուսելում. օգոստոսի 31-ի բանակցություններից հետո 2022 թ. սեպտեմբերի 13-14-ին տեղի է ունենում ադրբեջանական լայնամասշտաբ հարձակում Հայաստանի վրա` Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք: Ռմբակոծվում են Ջերմուկը, Վարդենիսը և այլն: Ադրբեջանը հսկայական առաջխաղացում է ունենում ՀՀ տարբեր հատվածներում և այդ ճնշման տակ սեպտեմբերի 21-ին, բիրտ ուժ կիրառելով Եռաբլուրում հայրենիքի մայրերի ու հայրերի նկատմամբ` Փաշինյանը մեկնում է Նյու Յորք և ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում` Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի ՀՀ հարավի, արևելքի և մայրաքաղաք Երևանի նկատմամբ: «Ես այս բարձր ամբիոնից դիմում եմ Ադրբեջանի նախագահին` թող նա ցույց տա այն քարտեզը, որը նա համարում է Հայաստան»,- ասում է Փաշինյանը: Ալիևն այդ քարտեզը դեռ ցույց չի տվել: Վերադառնում է Հայաստան: 2022 թ. հոկտեմբերի 6- Պրահայում ստորագրում է երկրորդ կապիտուլյացիոն հայտարարությունը, որով պատմության մեջ առաջին անգամ հայտնվում է Հայաստանը ներկայացնող ղեկավար, որը պաշտոնապես Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Դրանից հետո է 2022 դեկտեմբերի 12-ից սկսվել Արցախի շրջափակումը Շուշիի մատույցներից մինչև 2023 թ ապրիլի 23-ը` Հակարի կամրջի մոտ: 2023թ.- հարձակում Արցախի վրա, Արցախի բռնի տեղահանություն: 2023թ. դեկտեմբեր` Ալիևի հանձնարարություն, որ իրեն պետք է հանձնվեն գյուղեր Տավուշի մարզից: 2024թ. Նիկոլ Փաշինյանի ակտիվ գործողությունները` Տավուշի 4 գյուղերն ու տարածքներն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ: 2024թ. ապրիլի 19- Մհեր Գրիգորյանը Շահին Մուսթաֆաևի հետ հայտարարությամբ են հանդես գալիս, որ հայկական կողմը պատրաստ է Արդբեջանին հանձնել տարածքներ: Իրականցվում է այդ գործընթացը: 2024 սեպտ. 5-վավերացվում է կառավարության կողմից օգոտոսի 30-ին կնքված` սահմանային հանձնաժողովների կանոնակարգ կոչվող ապօրինի փաստաթուղթը, որը ՍԴ-ն սեպտ. 10-ին ընդունում է վարույթ և որոշում կայացնում ուշադրություն` սեպտեմբերի 24-ին` Նյու Յորքում, Էրդողան-Փաշինյան հանդիպման օրը: Էրդողանից գիրք նվեր ստանալուց նա նրան փոխանցել է տեղեկատվություն ՍԴ որոշման մասին, որոշում, որը ՍԴ-ն իր կայքում հրապարակել է 2024 թվականի սեպտեմբերի 27-ին` 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցի մեկնարկի օրը: Այս փաստերը լսելուց հետո կա՞ արդյոք հայ հասարակության մեջ գեթ մեկ գիտակից մարդ, որը չի մտածում, որ սա պլանավորված, կազմակերպված պետական դավաճանություն է: Որը չի ավարտվել»: |