Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց՝ իր գրադարանից բերել է մի քանի գրքեր, նա ընթերցեց թուրքական հեղինակների գրքերի վերնագրերը՝ Մուրադ Բարդաքչայի Թալեաթ Փաշայի կորսված փաստաթղթերը, Հասան Ջեմալ «Ցեղասպան Ջեմալ փաշայի թոռը», «Աշխարհի մտավորականները Հայոց Ցեղասպանության մասին», հարցրեց՝ այդ երեք գրքերից ո՞րը Փաշինյանը կցանկանար, որ ինքը նրան, շատ ցավով, նվիրեր:
Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց` եթե դեմ չեք, բոլորն էլ կարաք տաք: «Ես ուզում եմ ձեզ ասել՝ ժամանակ է անցել, արդեն 4 տարի, և բնական ա, որ էս 4 տարվա մեջ ես ժամանակ առ ժամանակ վերադառնում եմ 2020թ․ իրադարձություններին, և անընդհատ վերլուծում եմ, ես ունեմ քաղաքական և անձնական եզրակացություն՝ որպես այդ իրադարձությունների էպիկենտրոնում եղած մարդ, 44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ ա, և էդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ էս սցենարի մեջ են եղել, ընդ որում, իմանալով են դրա մեջ եղել, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ, որոնք հիմա քրեական գործեր կան, հույս ունեմ՝ իրենց տրամաբանական ավարտին կհասնեն»,- ասաց Փաշինյանը։